Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կարևորում է «Հայաստանում լեզվական քաղաքականությունները»

Կարևորում է «Հայաստանում լեզվական քաղաքականությունները»
01.12.2023 | 16:11

Պարզվում է` Լեզվի կոմիտեի նորանշանակ նախագահ Դվոյան Սիրանուշը չի ճանաչում կառույցը և ցանկանում է «ներսից ինչ-որ բաներ հասկանալ»: Ընդ որում, վերջինս «գնացել է» Լեզվի կոմիտե, քանզի կարևորում է «Հայաստանում լեզվական քաղաքականությունները» (???):

Սակայն խնդիրն այլ է:

Նորանշանակ Դվոյան Սիրանուշը շատ կարճ հարցազրույցում

(հղումը`https://oragir.news/hy/material/2023/11/30/99010?fbclid=IwAR2oNE1eERGoeRXPB-DppTdIgaLpYGTFSSwC5Twb74KKMjKHbFC7QDQiRrI) օգտագործել է մի շարք օտար բառեր, օրինակ` «պրոցես», «կոնկրետ», «մոտիվացիա»:

Եվ, եթե դրան գումարենք «Հայաստանում լեզվական քաղաքականությունների» վերաբերյալ անհասկանալի դատողությունը, ապա պատկերն ամբողջական է ստացվում:

Ողորմի Լեզվի կոմիտեի կողքի մեռելներին:

Ամե՜ն:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3886

Մեկնաբանություններ